Միջազգային

Բրիտանիան Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ ստորագրել է անվտանգային նոր համաձայնագրեր

1 րոպեի ընթերցում

Բրիտանիան Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ ստորագրել է անվտանգային նոր համաձայնագրեր

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան անվտանգության ոլորտում նոր համաձայնագրեր է ստորագրել Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակի հայտարարության մեջ:

«Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ անվտանգության ոլորտում ստորագրված հռչակագրերը երկրների միջև ամուր վստահության խորհրդանիշն են»,- ասվում է հայտարարության մեջ: Նշվել է, որ փաստաթղթերը թույլ կտան «Եվրոպայում բարձրացնել անվտանգության մակարդակը», իսկ Բրիտանիան կկարողանա երկու երկրներում էլ ավելացնել իր ռազմական ներկայությունը՝ ռազմական տեխնիկայի ու անձնակազմի տեղակայման միջոցով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում