Միջազգային

Բուրբոքն ու Զելենսկին հանդիպել են Կիևում

1 րոպեի ընթերցում

Բուրբոքն ու Զելենսկին հանդիպել են Կիևում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիևում կայացել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բուրբոքի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հայտնելով, որ համապատասխան լուսանկարը մայիսի 10-ին Twitter-ում հրապարակել է Գերմանիայի ԱԳՆ-ն։

«Ուկրաինան կարող է հույս դնել մեր աջակցության վրա, ոչ միայն ռազմական և ոչ միայն այսօր»,- հանդիպման ժամանակ ասել է նախարարը։

Ավելի վաղ նա բանակցություններ է վարել իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ։

Բուրբոքը դարձել է Գերմանիայի կառավարության առաջին ներկայացուցիչը, ով այցելել է Ուկրաինա 2022 թվականի փետրվարի 24-ից հետո։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում