Միջազգային

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն Ուկրաինայում ակտիվ հակահարված է տվել իր դեմ սպասվող ագրեսիային

1 րոպեի ընթերցում

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն Ուկրաինայում ակտիվ հակահարված է տվել իր դեմ սպասվող ագրեսիային

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ, Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսելով, Ռուսաստանը ակտիվ հակահարված է տվել երկրի նկատմամբ սպասվող ագրեսիային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Պուտինը նման հայտարարությամբ է հանդես եկել Կարմիր հրապարակում ունեցած ելույթի ընթացքում:

«Անմիջական սպառնալիք էր ստեղծվել Ռուսաստանի սահմաններին, նախապատրաստվում էր հարձակում, այդ թվում՝ ռուսական Ղրիմի վրա: Բաց կերպով նախապատրաստվում էր հերթական պատժիչ օպերացիան (խմբ. Դոնբասում), ներխուժում մեր պատմական հողեր՝ ներառյալ Ղրիմը: Կիևում հայտարարում էին միջուկային զենքի ձեռքբերման հնարավորության մասին, իսկ ՆԱՏՕ-ի դաշինքը սկսեց մեզ հարակից տարածքների ռազմական սեփականաշնորհումը: Այդպիսով մեզ համար բացարձակ անընդունելի սպառնալիք էր ստեղծվել, ընդ որում՝ մեր սահմանների անմիջական հարևանությամբ», հայտարարել է Պուտինը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում