Ճապոնիայի վարչապետը հայտարարել է, որ Տոկիոն աստիճանաբար կդադարեցնի ռուսական նավթի ներկրումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիան աստիճանաբար կդադարեցնի նավթի ներկրումը Ռուսաստանից՝ միաժամանակ պահպանելով իր շահերը Ռուսաստանի Հեռավոր Արևելքի նավթագազային նախագծերում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդանի հայտարարությանը։

«Սա շատ դժվար որոշում է (հրաժարվել ռուսական նավթի ներկրումից), սակայն G7-ի միասնությունն այժմ ամենակարևորն է», - ասել է նա։

Միաժամանակ նա նշել է, որ Սախալինի վերաբերյալ նախագծերը կենսական նշանակություն ունեն Ճապոնիայի էներգետիկ անվտանգության համար։

«Մենք աստիճանաբար քայլեր կձեռնարկենք այնպես, որ նվազագույնի հասցնենք բացասական հետևանքները ճապոնացիների կյանքի և բիզնեսի վրա, սակայն մեր շահերը պահպանելու մեր ծրագիրը մնում է անփոփոխ»,- ասել է վարչապետը։

Կառավարությունը և ճապոնական ընկերությունները բաժնետոմսեր ունեն «Սախալին-1» և «Սախալին-2» բնական գազի և նավթի նախագծերում:

Բրիտանական Shell PLC-ն դուրս է եկել «Սախալին-2» նախագծից Ուկրաինայում ստեղծված իրավիճակի մեկնարկից ընդամենը մի քանի օր անց։ Ամերիկյան Exxon Mobil Corp. հայտարարել է նաև «Սախալին-1» նախագծից դուրս գալու մասին։

G7-ի ղեկավարները հայտարարել են ռուսական նավթի ներկրումը աստիճանաբար դադարեցնելու իրենց հանձնառության մասին:

Հայերեն

ՀՀ դեսպանն ու Վրաստանի Ազգային բանկի նախագահը քննարկել են ֆինանսաբանկային ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

Թեհրանը լիովին պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի պատժամիջոցներին. Իրանի ֆինանսների նախարար

Ոստիկանության գվարդիայի ծառայողները բացահայտել են շուրջ 600 հանցագործության դեպք

Պեսկովը «կեղծ լուրեր» է որակել Ռուսաստանում նոր զորահավաք անցկացնելու պլանների մասին հաղորդագրությունները

ԿԳՄՍՆ-ի օգոստոսյան խորհրդակցությունները՝ Արագածոտնի մարզում

Կանադան ԵՄ-ի հետ բանակցություններ կսկսի տնտեսական և անվտանգության կապերի ամրապնդման շուրջ

Պակիստանը և Իրանը քննարկում են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի վերականգնման հնարավորությունը

Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել Ռոբերտ Քոչարյանին առնչվող քրեական վարույթի վերաբերյալ. ձերբակալվել է 6 անձ

Տատիկի երգերից մինչև արվեստի աշխարհ․ Վալենտինա Սաֆարյանի ճանապարհը

Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Կուբայի դեմ էմբարգոն