Միջազգային

Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Օլաֆ Շոլցին մայիսի 9-ին այցելել Կիև

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Զելենսկին  կոչ է արել Օլաֆ Շոլցին մայիսի 9-ին այցելել Կիև

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին մայիսի 9-ին այցելել Կիև: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Զելենսկին այս մասին հայտարարել է տեսակապի միջոցով ելույթ ունենալով բրիտանական «Chatham House» վերլուծական կենտրոնի առջեւ:

«Օլաֆ Շոլցը հրավիրվել է Ուկրաինա։ Նա կարող է այդ հզոր քաղաքական քայլը կատարել և այստեղ գալ մայիսի 9-ին։ Ես չեմ խոսի դրա նշանակության մասին, բայց դուք բավականաչափ կրթված եք դա հասկանալու համար», - հայտարարել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահի խոսքով ՝ համապատասխան հրավերը նա փոխանցել է մայիսի 5-ին Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ զրույցի ժամանակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում