Միջազգային

Ֆրանսիան 300 մլն դոլարով կավելացնի Ուկրաինային հատկացվող ֆինանսական աջակցությունը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան 300 մլն դոլարով կավելացնի Ուկրաինային հատկացվող ֆինանսական աջակցությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան այս տարի Ուկրաինային տրամադրվող ընդհանուր ֆինանսական օգնությունը 1. 7 միլիարդից կհասցնի 2 միլիարդ դոլարի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը, Մակրոնն այս մասին հայտարարել է Վարշավայում կայացած միջազգային դոնորների համաժողովին տեսաուղերձով:

Համաժողովի նպատակն է օգնել Ուկրաինային հաղթահարել Ռուսաստանի գործողությունների հետևանքները: Համաժողովը հյուրընկալել են Լեհաստանը և Շվեդիան՝ համագործակցելով Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական խորհրդի նախագահների հետ:

«Բնակչության հումանիտար կարիքները և երկրի տնտեսական իրավիճակը միջազգային հանրությունից պահանջում են նոր ջանքեր գործադրել»,-ասել է Մակրոնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում