Քաղաքականություն

Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Փաշինյան-Ալիև նոր հանդիպման հավանականությանը

1 րոպեի ընթերցում

Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Փաշինյան-Ալիև նոր հանդիպման հավանականությանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշեց, որ դեռ հարցեր կան, որոնց պատասխանները ունենալուց հետո միայն կսկսեն քննարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպումից առաջ Արմեն Գրիգորյանը նշել էր, որ եթե հանդիպումը անցնի կառուցողական մթնոլորտում, դրան կհաջորդի Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Լրագրողի հարցին, թե այդ հանդիպումից հետո արդյոք նախատեսվում է Նիկոլ Փաշինյան- Իլհամ Ալիև հանդիպումը, Գրիգորյանը պատասխանեց․

«Հարցեր կան, որոնց պատասխաններից հետո միայն մենք կսկսենք քննարկել երկրի ղեկավարների հնարավոր հանդիպումը: Մենք դեռ քննարկումները շարունակում ենք: Եվ երբ քննարկումները ինչ-որ փուլի հասնեն և նախանշվի հնարավոր հանդիպումը, ապա հրապարակային դրա մասին հայտարարություն կլինի»,- ասաց Գրիգորյանը։

Մայիսի 2-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում