Միջազգային

Ղազախստանի Սահմանադրական խորհուրդը սահմանադրական է ճանաչել մայր օրենքում փոփոխությունների նախագիծը

1 րոպեի ընթերցում

Ղազախստանի Սահմանադրական խորհուրդը սահմանադրական է ճանաչել մայր օրենքում փոփոխությունների նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու օրինագիծը համապատասխանում է երկրի սահմանադրությանը: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին ասվում է երկրի Սահմանադրական խորհրդի եզրակացության մեջ:

Ապրիլի 25-ին նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը օրինագիծը ներկայացրել էր Սահմանադրական խորհրդին՝ ստուգելու դրա սահմանադրականությունը:

Ղազախստանի պետքարտուղար Էրլան Կարինը Սահմանադրական խորհրդի որոշումն անվանել է սահմանադրական բարեփոխումների ճանապարհին կայացված կարևորագույն քայլերից մեկը, որը «մեծ նշանակություն ունի երկրի ու ժողովրդի ապագայի համար»:

Տոկաևն ապրիլի 29-ին խորհրդարանում առաջարկել էր իրականացնել սահմանադրական փոփոխություններ: Փոփոխությունները վերաբերելու են երկրի ղեկավարի լիազորությունների սահմանափակումներին, պետք է զգալիորեն ուժեղանա խորհրդարանի և տեղական ինքնակառավարման մարմինների դերը, ամրապնդվի իրավապահ ոլորտը, վերստեղծվի Սահմանադրական դատարանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում