Բելառուսի զինված ուժերում հակազդման ուժերի հանկարծակի ստուգում Է սկսվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի զինված ուժերում սկսվել Է հակազման ուժերի հանկարծակի ստուգում, որի ընթացքում զորամասերն ու ստորաբաժանումները պետք Է կատարելագործեն մարտական պատրաստության բերելու, նշանակված շրջաններում երթի անցկացման եւ ուսումնամարտական առաջադրանքների կատարման հարցերը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 4-ին հաղորդել են պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում: «Ստուգման նպատակը ճգնաժամային իրավիճակների հնարավոր առաջացմանն օպերատիվորեն հակազդելու նկատմամբ անձնակազմի պատրաստության եւ ունակության գնահատումն Է: Զորամասերն ու ստորաբաժանումները գործելու են տեղանքի անծանոթ մասերում՝ արագորեն փոխվող իրադրության պայմաններում»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Պաշտպանության նախարարությունում նշել են, որ ուժերի կազմը, որոնք ներգրավված են ստուգմանը, փուլ առ փուլ մեծանալու Է, ինչը թույլ կտա ստուգել ինչպես ցամաքում, այնպես Էլ օդում ռազմական սպառնալիքներին հակազդելու նրանց ունակությունը: «Ստուգումը կրում Է համալիր բնույթ: Մեծ ուշադրություն Է հատկացվում այն ապահովող համակարգերին, որոնք պետք Է բարենպաստ պայմաններ ստեղծեն զորամասերի գործողությունների համար»,-ասվում Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: «Մինսկում այն կարծիքին են, որ անցկացվող միջոցառումները զորքերի ուսուցման առավել արդյունավետ ձեւերից մեկն Է եւ ոչ մի սպառնալիք չեն ներկայացնում ո՛չ եվրոպական հանրակցուղթյան համար՝ ընդհանուր առմամբ, ո՛չ հարեւան երկրների համար՝ մասնավորապես, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը