Միջազգային

Ճապոնիան բողոք Է հայտնել ԿԺԴՀ-ին հրթիռի արձակման կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Ճապոնիան բողոք Է հայտնել ԿԺԴՀ-ին հրթիռի արձակման կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարությունը բողոք Է հայտնել ԿԺԴՀ-ի իշխանություններին մայիսի 4-ին իրականացված բալիստիկ հրթիռի արձակման կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին լրագրողներին հայտնել Է Ճապոնիայի պաշտպանության փոխնախարար Մակոտո Օնիկին: «ԿԺԴՀ-ն մեկ բալիստիկ հրթիռի արձակում Է իրականացել:

Դրա թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել Է շուրջ 800 կիլոմետր, այն թռել Է մոտավորապես 500 կիլոմետր՝ ընկնելով, ենթադրաբար, Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս,- ասել Է Օնիկին:- Այդ առանչությամբ մենք բողոք ենք հայտնել ԿԺԴՀ-ին Պեկինի դեսպանության գծով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում