ՆԱՏՕ-ի գործողությունները ՌԴ-ի սահմանների մոտ կարող Էին ռազմական գործողություն հրահրել. Հռոմի պապ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը հնարավոր Է համարել, որ ՆԱՏՕ-ն բացասական դեր Է խաղում ուկրաինական ճգնաժամի Էսկալացիայի հարցում: «(Հավանաբար), ՆԱՏՕ-ի հաչոցը Ռուսաստանի դռների մոտ հանգեցրեց Կրեմլի հակազդեցությանը:

Ցասումը, չգիտեմ, հրահրված Էր արդյոք, բայց, հավանաբար, նպաստել Է»,- մայիսի 3-ին ասել Է նա Corriere della Sera թերթի գլխավոր խմբագիր Լուչանո Ֆոնտանայի հետ կայացած զրույցի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Չի կարելի կարծել, թե մեկ ազատ պետություն կարող Է պատերազմ վարել մի այլ ազատ պետությունում»,- ասել Է Ֆրանցիսկոսը՝ հիշեցնելով «Էպիզոդներով երրորդ համաշխարհային պատերազմի» մասին իր թեզիսը: «Ես լոկ արձանագրում եմ իրականությունը. Սիրիա, Եմեն, Իրաք, Աֆրիկայում մի պատերազմ Է մյուսի հետեւից: Եվ բոլորի հետեւում կանգնած են միջազգային շահերը,- շարունակել Է քահանայապետը:- Ուկրաինայում ուրիշներն են հակամարտություն ստեղծել»:

Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետը «հին փաստարկ» Է համարել ուկրաինցիների արձագանքը Դոնբասի իրադարձություններին: «Միակ բանը, որ մեղադրում են ուկրաինացիներին, նրանց արձագանքն Է Դոնբասի (անկախության փորձերին), բայց դա 10 տարի առաջ Էր, դա հին փաստարկ Է»,- կարծում Է նա: Ֆրանցիսկոս պապը նաեւ պարզաբանել Է, թե ինչու Է հրաժարվել աղոթք կարդալուց եկեղեցական թափորի ընթացքում, երբ խաչը, նրա որոշմամբ, կրում Էին կանայք Ուկրաինայից եւ Ռուսաստանից: Այն ժամանակ Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչները դեմ են հանդես եկել, ինչի պատճառով աղոթքից ստիպված Է եղել հրաժարվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

ՄԱԿ-ի առաքելությունը հիմքեր է գտել ենթադրելու, որ ԱՄՆ-ն ռազմական հանցագործություններ է կատարել Իրանում

Սևան համայնքի բնակավայրերում «Մասնակցային բյուջետավորում-2026» ծրագրով շինարարական աշխատանքներ են իրականացվում

Ի՞նչ հագնել և ինչի՞ հետ համադրել. կօգնի Wildberries-ում նոր AI գործիքը

Վրաստանն Իրանի նկատմամբ որևէ երկկողմ պատժամիջոց չի սահմանում. Կոբախիձեն` ավիահաղորդակցության դադարեցման մասին

Գիտահանրամատչելի հանդիպում Գեղհովիտում՝ Գեղարքունիքի օրվա առթիվ

COP-17 համաժողովի ընթացքում պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքային ռեժիմի. Փաշինյան

Վարդենիսի համայնքապետն ընդունել է Էստոնիայի Հանրապետության Վալգամա մասնագիտական կրթության կենտրոնի պատվիրակությանը

Գավառի համայնքապետարանը կապիտալ ու ընթացիկ դրամաշնորհներ է հատկացրել համայնքային 10 գրադարանի

Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման հարցի քննարկումները

ԹՐԻՓՓ-ից առավելություններ են ստանալու տարածաշրջանի բոլոր երկրները. Փաշինյան