Միջազգային

Հունգարիայի դեսպանությունը վերսկսել է աշխատանքը Կիևում

1 րոպեի ընթերցում

Հունգարիայի դեսպանությունը վերսկսել է աշխատանքը Կիևում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հունգարիան իր դեսպանությունը Լվովից վերադարձրել է Կիև: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դեսպանությունը վերջին շրջանում տեղափոխվել էր Լվով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ն, այս մասին հայտնել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյրատոն:

«Տեղափոխվել ենք հանգստյան օրերին: Այժմ դեսպանությունը վերսկսել է իր աշխատանքը Կիևում»,-նշել է նախարարը «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում: Սիյրատոն շեշտել է, որ Եվրամիության մյուս երկրները ևս այդպես են վարվելու:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում