Տարածաշրջանային

Թուրքիան մեղադրել է Գերմանիային իր ներքին գործերին միջամտելու մեջ

1 րոպեի ընթերցում

Թուրքիան մեղադրել է Գերմանիային իր ներքին գործերին միջամտելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը մեղադրել է Գերմանիային երկրի ներքին գործերին խառնվելու մեջ: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, պատճառը Գերմանիայի ԱԳՆ կողմից Թուրքիայի դեսպանին կանչելն էր՝ իրավապաշտպան Օսման Քավալային ցմահ ազատազրկելու վերաբերյալ դատարանի որոշման առնչությամբ:

Բոզդաղը դեսպանին ԱԳՆ կանչելն անվանել է «Թուրքիայի ներքին գործերին միջամտելու հստակ փորձ»: «Ոչ մի երկիր, այդ թվում և Գերմանիան, իրավունք չունի խառնվել մեր ներքին գործերին: Թուրքիան ամբողջովին անկախ պետություն է: Թուրքական դատական համակարգը, որը որոշումներ է ընդունում թուրք ժողովրդի անունից, ևս լիարժեք անկախ է»,- «Թվիթեր»-ի էջում գրել է Քավալան:

Օսման Քավալան ցմահ ազատազրկման է դատապարտվել երկրում սահմանադրական կարգը տապալելու և իշխանություններին հեռացնելու փորձի մեղադրանքով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում