Իրանը դիտարկում է Հայաստանը որպես «դարպաս» Ռուսաստանի և ԵԱՏՄ այլ անդամ երկրների շուկաներ դուրս գալու համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 28-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար Սեյեդ Էհսան Խանդուզիի գլխավորած պատվիրակությանը՝ տնտեսության ոլորտում երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ու Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Վարդան Կոստանյանը։

Ողջունելով հյուրերին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ, չնայած 2021 թվականին Հայաստանի առևտրաշրջանառությունն Իրանի հետ 25%-ով աճել է, սակայն առկա է մեծ ներուժ երկկողմ համագործակցությունն ավելի ընդլայնելու և այդ ցուցանիշը 1 մլրդ դոլարի հասցնելու համար։ Իր խոսքում Վահան Քերոբյանը ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսության ոլորտի առաջնահերթ ուղղություններն ու պետական աջակցության մեխանիզմները։

ԻԻՀ տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար Սեյեդ Էհսան Խանդուզին իր կողմից նշել է, որ ԻԻՀ նոր կառավարության քաղաքականությունն ընդգծում է հարևան պետությունների, հատկապես հարևան և բարեկամ երկիր Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը։ Սեյեդ Էհսան Խանդուզիի խոսքով՝ իրանական կողմը խիստ կարևորում է ոչ միայն Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը, այլև դիտարկում է Հայաստանը որպես «դարպասներ» դեպի Ռուսաստանի և ԵԱՏՄ այլ անդամ երկրների շուկաներ դուրս գալու համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը, իրանական կողմի մասնակցությամբ արդյունաբերական ավանի կառուցմանը, լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավմանը, բեռնափոխադրումների գործընթացում ընթացակարգերի պարզեցմանն ու կանոնակարգմանը, ինչպես նաև տարանցիկ բեռնափոխադրումների վճարների դրույքաչափերի վերանայմանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել տնտեսության ոլորտում համագործակցության առավել հեռանկարային ուղղություններին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի, որոնք առավել հանգամանորեն կքննարկվեն Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության առաջիկայում նախատեսվող միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի ընթացքում։

Հայերեն English Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում