Միջազգային

Մեծ Բրիտանիան ընդունել է 27 հազար 100 ուկրաինացի փախստականների

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան ընդունել է 27 հազար 100 ուկրաինացի փախստականների

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր այցագրային ծրագրերով Մեծ Բրիտանիա են ժամանել շուրջ 27 հազար 100 ուկրաինացի փախստականներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Guardian-ը՝ վկայակոչելով բրիտանական կառավարության ապրիլի 25-ի տվյալները:

Ծրագրերից մեկը նկատի Է առնված այն ուկրաինացիների համար, որոնց ազգականներն ապրում են Մեծ Բրիտանիայում եւ բրիտանահպատակներ են:

Մարտին գործարկվել Է երկրորդ ծրագիրն այն ուկրաինացիների համար, որոնք կարող են երկիր մուտք գործել Միացյալ Թագավորության տարածքում ապրող հովանավորի օգնությամբ: ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության տվյալներով՝ փետրվարի 24-ից Ուկրանայից հեռացել Է 5 միլիոն 372 հազար 854 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում