Հնդկաստանը հրաժարվել է պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ եւ որոշել Է ռուբլով առեւտուր անել նրա հետ. Asia Times
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ին զարմացրել Է Հնդկաստանի որոշումը, որով նա հրաժարվում Է Մոսկվայի դեմ պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով եւ սկսում Է ռուսական կողմի հետ առեւտուր անել ռուբլով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Asia Times հրատարակությունը:
Ընդգծվում Է, որ Վաշինգտոնի եւ Նյու Դելիի տարաձայնություններն իրադարձությունների գնահատման հարցում արտացոլում Է Ռուսաստանի, Հնդկաստանի եւ Չինաստանի հետագա մերձեցման տարածաշրջանային միտումը:
«Հնդկաստանն ԱՄՆ-ին վիրավորել Է՝ հրաժարվելով Ուկրաինայի ճգնաժամի պատճառով թողնել իր վաղեմի դաշնակից Ռուսաստանին: Ամերիկյան պատժամիջոցներին աջակցելու փոխարեն երկիրը մշակել Է տեղական արժույթով տրանսֆերտային եւ ներդրումային մեխանիզմներ՝ Ռուսաստանի հետ ռուբլով եւ ռուփիով առեւտրի համար՝ հույս ունենալով Ռուսաստանի եկամուտների ավելցուկները ներդնել կորպորատիվ պարտատոմսերի հնդկական շուկայում»,-ասվում Է հոդվածում:
Asia Times-ի տեսաբանն այն կարծիքին Է, որ Սպիտակ տունն ինքն Է երկրներին դրդում այնպիսի համագործակցության, որը հանգեցնում Է Աֆղանստանից «նվաստացուցիչ» հրաժարման եւ ուկրաինական ճգնաժամի լուծման անկարողության, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: