Միջազգային

«Գազպրոմ»-ը դադարեցրել Է գազի մատակարարումները Բուլղարիային եւ Լեհաստանին

2 րոպեի ընթերցում

«Գազպրոմ»-ը դադարեցրել Է գազի մատակարարումները Բուլղարիային եւ Լեհաստանին

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ»-ը հաղորդել Է բուլղարական «Բուլգարգազ» ընկերությանն ու լեհական PGNiG-ին գազի մատակարարումների լրիվ դադարեցնելու մասին՝ վառելիքի դիմաց ռուբլով վճարելուց հրաժարվելու պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Գազպրոմ Էքսպորտ»-ը «Բուլգարգազ»-ին ու լեհական PGNiG-ին ծանուցել Է ապրիլի 27-ից սկսած եւ մինչեւ (նախագահի) հրամանագրով սահմանված համապատասխան կարգով վճարումներն իրականացնելու պահը գազի մատակարարումները դադարեցնելու մասին»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Նշվում Է, ապրիլի 26-ի աշխատանքային օրվա վերջի դրությամբ նոր համակարգով վճարումներ չեն արվել: Ընկերությունում հիշեցրել են, որ Բուլղարիան եւ Լեհաստանը տարանցիկ պետություններ են: «Գազպրոմ»-ում ընդգծել են, որ երրորդ երկրների համար նախատեսված ծավալներից հումքի չարտոնված գազառման դեպքում տարանցման համար մատակարարումները կկրճատվեն այդ մեծությամբ: Ապրիլի 1-ից Ռուսաստանն սկսել Է ոչ բարեկամ երկրներից նոր ձեւով ընդունել գազի դիմաց վճարումները, որպեսզի դոլարից ու եվրոյից հրաժարվի այդ հաշվարկներում:

Նախագահի հրամանագրի համաձայն, «Գազպրոմբանկ»-ը պետք Է արժույթով ու ռուբլով հատուկ հաշիվներ բացի: Գնորդն առաջին հաշվի վրա Է փոխանցում արժույթով անհրաժեշտ գումարը, որն ամրագրված Է պարտավորագրում, բանկն այն Մոսկվայի սակարանին Է վաճառում եւ ռուբլին հաշվեգրում երկրորդ հաշվի վրա: Հենց այդ հաշվով Է տեղի ունենում «Գազպրոմ»-ի հետ հաշվարկը մատակարարված հումքի դիմաց: Ինչպես հաղորդել Է Վլադիմիր Պուտինը, ռուբլով վճարելուց հրաժարումը Մոսկվան ընդունի որպես պարտավորագրային պարտավորությունների չկատարում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում