Քաղաքականություն

Ընդդիմությունը շարունակում է իրազեկման ակցիաները 

1 րոպեի ընթերցում

Ընդդիմությունը շարունակում է իրազեկման ակցիաները 
ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ազգային ժողովի ընդդիմադիր ուժերը շարունակում են քաղաքական ակցիաները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Երևանում իրականացվող իրազեկման ակցիաների հետ մեկտեղ խորհրդարանի «Հայաստան» խմբակցության քաղաքական ուժերը, նաև երթեր են անում տարբեր մարզերից դեպի Երևան:

Երեկ՝ ապրիլի 25-ին, մի խումբ քաղաքացիներ երթ էին սկսել Իջևանից դեպի Երևան: Այսօր՝ ապրիլի 26-ին, իշխանությունների հեռացումը պահանջող ակտիվիստների երկրորդ խումբը քայլարշավ է սկսել Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից:

Իսկ Երևանում «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն իրենց աջակիցների հետ իրազեկման երթ են իրականացրել մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանի հրապարակից դեպի տարբեր փողոցներ։

Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը պարզաբանել է, որ իրազեկման երթերն իրենց պայքարին միանալու կոչեր են: Սաղաթելյանի խոսքով՝ իրազեկման երթերը շարունակվելու են մինչև մայիսի 1-ը, իսկ դրան հաջորդելու է հանրահավաք: Վաղը՝ ապրիլի 27-ին երթը մեկնարկելու է Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում