Կարեւոր Է նվազագույնի հասցնել Ուկրաինայի իրադրության ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա. Գուտերիշ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն ընդգծել Է ջանքերի կարեւորությունն Ուկրաինայի իրադրության ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար աշխարհի այլ մասերում՝ պարենի, Էներգետիկայի եւ ֆինանսների առումով բոլոր երկրների աջակցության նպատակով:

«Մենք նաեւ շահագրգռված ենք, որ արվի ամենն (Ուկրաինայի իրադրության) ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար աշխարհի այլ մասերում ,- ապրիլի 26-ին ասել Է Գուտերիշը Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների բացման ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:- Ես մեկնելու եմ Աֆրիկա այս այցերից հետո (Մոսկվա եւ Կիեւ – ծանոթ. խմբ.), մենք տեսնում ենք (այս իրադրության) դրամատիկական ազդեցությունն այն երկրներում, որոնք համավարակից հետո արդեն հանդիպել են շատ անարդարացի ձեւով պաշարների անհավասարաչափ բաշխման խնդրին միջազգային ֆինանսական համակարգի աշխատանքի առումով»:

Նրա խոսքով՝ բարձրացած գներն աշխարհում կսաստկացնեն իրավիճակը: «Շատ կարեւոր Է ամեն ինչ անել բոլոր երկրների օժանդակության համար պարենի, Էներգետիկայի եւ ֆինանսների առումով: Այս պահին ես շատ շահագրգռված եմ անելու հնարավորինս ամեն ինչ, որպեսզի որքան հնարավոր Է արագ դադարեցվեն (մարտական գործողությունները) եւ նվազագունի հասցվեն մարդկանց տառապանքները, լուծվի (իրադրության) ազդեցության խնդիրը բնակչության խոցելի խավերի վրա աշխարհի մյուս մասերում»,- նշել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Բացի դրանից, կան օրակարգի մի շարք այլ հարցեր, որոնք մենք շատ շահագրգռված ենք քննարկելու Ռուսաստանի հետ»,- ասել Է Գուտերիշը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

ՀՀ դեսպանն ու Վրաստանի Ազգային բանկի նախագահը քննարկել են ֆինանսաբանկային ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

Թեհրանը լիովին պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի պատժամիջոցներին. Իրանի ֆինանսների նախարար

Ոստիկանության գվարդիայի ծառայողները բացահայտել են շուրջ 600 հանցագործության դեպք

Պեսկովը «կեղծ լուրեր» է որակել Ռուսաստանում նոր զորահավաք անցկացնելու պլանների մասին հաղորդագրությունները

ԿԳՄՍՆ-ի օգոստոսյան խորհրդակցությունները՝ Արագածոտնի մարզում

Կանադան ԵՄ-ի հետ բանակցություններ կսկսի տնտեսական և անվտանգության կապերի ամրապնդման շուրջ

Պակիստանը և Իրանը քննարկում են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի վերականգնման հնարավորությունը

Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել Ռոբերտ Քոչարյանին առնչվող քրեական վարույթի վերաբերյալ. ձերբակալվել է 6 անձ

Տատիկի երգերից մինչև արվեստի աշխարհ․ Վալենտինա Սաֆարյանի ճանապարհը

Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Կուբայի դեմ էմբարգոն