Միջազգային

 Լե Պենը հաստատել է իր մասնակցությունը հունիսին Ֆրանսիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին

1 րոպեի ընթերցում

 Լե Պենը հաստատել է իր մասնակցությունը հունիսին Ֆրանսիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահական ընտրությունների նախկին թեկնածու, ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը հաստատել Է, որ իր թեկնածությունը կառաջադրի երկրի՝ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Այդ մասին գրում Է Figaro թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակության տվյալներով՝ Լե Պենը հաստատել Է Ֆրանսիայում խորհրդարանական ընտրություններին Պա դե Կալե հյուսիսային դեպարտամենտից իր թեկնածությունն առաջադրելու մտադրությունը: «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդը 2017 թվականից Պա դե Կալեի 11-րդ ընտրատարածքից Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Է: Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ հունիսի 12-ին եւ 19-ին:

Ապրիլի 24-ին Ֆրանսիայում կայացել Է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում Էին գործող նախագահ Էմանուել Մակրոնը եւ ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը: Ֆրանսիայի ՆԳ նախարարության տվյալների համաձայն, քվեաթերթիկների 100 տոկոսը հաշվելուց հետո Մակրոնը ստացել Է ձայների 58,54 տոկոսը, Լե Պենը՝ 41,64 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում