Ալավերդիում 30-ամյա կինն իր դստերը գցել է Դեբեդ գետը. երեխայի կյանքին վտանգ չի սպառնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալավերդի քաղաքում 30-ամյա կինը ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մանկահասակ դստերը 3-4 մետր բարձրությունից գցել է Դեբեդ գետը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը, ոստիկանության Թումանյանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձը) հատկանիշերով հարուցվել է քրեական գործ: 30-ամյա կինը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Ապրիլի 25-ին, ժամը 17.45-ին, հաղորդում էր ստացվել, որ Ալավերդի քաղաքում երկու տարեկան երեխա է ընկել Դեբեդ գետը: Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խմբին երեխայի մայրը հայտնել էր, որ հսկողությունից դուրս մնալու պատճառով երեխան Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի երկաթուղային կամրջի հարևանությամբ ձգվող գազատար խողովակի վրա նստած դիրքից ընկել է Դեբեդը:

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների և ԱԻՆ փրկարարական ծառայության աշխատակիցների ձեռնարկած որոնողա-փրկարարական աշխատանքներին մասնակցող ալավերդցի երիտասարդը դեպքի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ Դեբեդ գետի ձախ ափին, ջրահեղձ և անգիտակից վիճակում հայտնաբերել է երեխային, որն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ նախնական տեղեկությունների՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Թումանյանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի որոշ հանգամանքներ: Սպանության փորձ կատարելու կասկածանքով Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասից Թումանյանի բաժին բերման է ենթարկվել երեխայի մայրը: Նա հաղորդում է տվել, որ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մանկահասակ դստերը նշված վայրում 3-4 մետր բարձրությունից գցել է Դեբեդ գետը:

Հայերեն

Գերմանիայի նոր իշխանությունները կվերացնեն արագացված կարգով քաղաքացիության տրամադրումը

Դատախազությունը պահանջում է վառելիքի ներկրմամբ զբաղվող ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից բռնագանձել 14 անշարժ գույք

Օտարերկրյա ֆիլմարտադրողները Հայաստանում ֆիլմ նկարահանելու պարագայում կարող են հետ ստանալ ներդրումների մինչև 35 տոկոսը

ՀՀ կառավարությունը պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ անցկացնելու որոշում է ընդունել

Շինանյութի առևտրով զբաղվող ձեռնարկատերը պետությունից թաքցրել է շուրջ 800 միլիոն դրամի իրացման շրջանառություն

Չինաստանի առևտրի նախարարը ԵՄ-ի և ԱՍԵԱՆ-ի պաշտոնակիցների հետ քննարկել է ամերիկյան մաքսատուրքերը

Հայաստանն Օմանում դեսպանություն կհիմնի

Fastex-ը՝ DDF 2025-ի բլոկչեյն գործընկեր

Թրամփը կարծում է, որ Չինաստանը ցանկանում է առևտրային համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ

Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանից բռնագանձել 15 անշարժ գույք, ավելի քան 6 միլիարդ դրամ