Միջազգային

Մակրոնը «անհանգիստ, բայց պատմական ժամանակաշրջան» Է խոստացել ֆրանսիացիներին

2 րոպեի ընթերցում

Մակրոնը «անհանգիստ, բայց պատմական ժամանակաշրջան» Է խոստացել ֆրանսիացիներին

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը վերընտրվել Է երկրորդ ժամկետով, հայրենակիցներին հայտարարել Է, որ իրենց սպասում Է դժվարին, բայց պատմական ժամանակաշրջան: «Տարիները, որոնք մեզ սպասում են, հավանաբար հանգիստ չեն լինի: Բայց դրա փոխարեն կմտնեն պատմության մեջ»,-ասել Է նա՝ Մարսյան դաշտում հանդես գալով կողմնակիցների առջեւ: Նախագահը խոստացել Է, որ «աշխատելու Է ժողովրդի միասնությամբ», տեղեկացնում է«Արմենպրես»-ը:

Նա հիշեցրել Է նաեւ Ուկրաինայի իրադարձությունների մասին, ընդգծելով, որ այս համատեքստում «պետք Է լսելի լինի Ֆրանսիայի ձայնը»: «Մեզ հարկավոր Է ամրապնդվել բոլոր ոլորտներում, եւ մենք դա կանենք»,-հավելել Է Մակրոնը: Իր ելույթում նա ընդունել Է, որ շատերը, որոնք իր օգտին են քվեարկել երկրորդ փուլում, դա արել են բացառապես այն բանի համար, որպեսզի թույլ չտան իշխանության գա ծայրահեղ աջերի թեկնածու Մարին լե Պենը: Նաեւ Մակրոնն ընդունել Է, որ բազմաթիվ ֆրանսիացիներ, չհավատալով թեկնածուներից ոչ մեկին, ընդհանրապես չեն ներկայացել ընտրություններին: Նրա խոսքով՝ ինքը հասկանում Է, որ այդ ամենը բնակչության մի մասի կողմից իր աշխատանքից դժգոհության նշաններ են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում