Միջազգային

Նախնական տվյալներով Մակրոնը վերնըտրվել է Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում

1 րոպեի ընթերցում

Նախնական տվյալներով Մակրոնը վերնըտրվել է Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը երկրի նախագահի ընտրությունների երկրորդ ու որոշիչ փուլի քվեարկության նախնական տվյալներով առաջ է անցել իր մրցակից,Ֆրանսիայի Ազգային ճակատ կուսակցության ներկայացուցիչ Մարին Լը Պենից։ Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով BFMTV հեռուստաընկերության՝ ընտրատեղամասերից ստացված տեղեկություններին։

Մակրոնը, նախնական տվյալներով, ստացել է ընտրողների ձայների 57,6 տոկոսը, Լը Պենը՝ 42,4 տոկոսը։

Ընդդիմության առաջնորդն ընդունել է պարտությունը, սակայն խոստացել կատարել իր պարտականությունները ֆրանսիացիների նկատմամբ։ Մասնավորապես, Լը Պենը հայտարարել է, որ իր կուսակցությունը մեծ պայքար է սկսելու խորհրդարանական ընտրություններում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում