Միջազգային

Ֆրանսիայի նախագահի ընտրություններին մասնակցել է քաղաքացիների 63,23 տոկոսը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահի ընտրություններին մասնակցել է քաղաքացիների 63,23 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին ժամը 18:00-ի դրությամբ` քվեարկությանը մասնակցել է երկրի քաղաքացիների 63,23 տոկոսը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը:

Ընդ որում, նշվում է, որ 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ընտրատեղամասեր է գնացել ավելի քիչ քաղաքացի:

Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցում են գործող նախագահ Էմանուել Մակրոնը և «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լը Պենը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում