Քաղաքականություն

Արթուր Վանեցյանը հայտնում է քաղաքական պայքարի երկրորդ փուլի մեկնարկի մասին

1 րոպեի ընթերցում

Արթուր Վանեցյանը հայտնում է քաղաքական պայքարի երկրորդ փուլի մեկնարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարում է, որ արդեն 5-րդ գիշերն են լուսացնում Ազատության հրապարակում, և «այն նպատակը, որին ձգտում էին հասնել, որոշակի չափով իրողություն է դարձել»: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վանեցյանն այս մասին ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ:

«Մեր պայքարը բաղկացած է մի քանի փուլից: Հիմա կուզեի խոսել մեր պայքարի երկրորդ փուլի մասին: Մեր պայքարի երկրորդ փուլը մեկնարկելու է ապրիլի 25-ին»,- ասաց Վանեցյանը:

Արթուր Վանեցյանն ապրիլի 17-ին ազդարարել էր փողոցային պայքարի մեկնարկը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում