Միջազգային

ՄԱԿ-ում հայտարարել են Ուկրաինայում ցեղասպանություն ցույց տվող տվյալների բացակայության մասին

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ում հայտարարել են Ուկրաինայում ցեղասպանություն ցույց տվող տվյալների բացակայության մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչությունը տվյալներ չունի այն մասին, թե Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ժամանակ կատարվել են ցեղասպանության ակտեր: Ապրիլի 22-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է այդ վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ռավինա Շամդասանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք տեղեկատվություն չունենք, որը ցույց տար, թե ցեղասպանություն Է կատարվել»,- նշել Է նա:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ապրիլի 12-ին լրագրողների հետ շփման ժամանակ հայտարարել Է, թե Ուկրաինայի իրադարձություններն իրեն ցեղասպանություն են թվում:

Միացյալ Նահանգների ղեկավարն ըստ որում նշել Է, թե տեղի ունեցողի գնահատումը պետք Է տան իրավաբանները: Մինչ այդ նա համանման արտահայտություն Է գործածել՝ ճառով ելույթ ունենալով Այովայի նահանգում:

ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բայդենի խոսքը ցեղասպանության մասին, նշել Է, որ Կրեմլում կտրականապես համաձայն չեն այդ հայտարարություններին: Նա նաեւ անթույլատրելի եւ աններելի Է համարել այն երկրի ղեկավարի հռետորաբանությունը, որի ռումբերից հարյուր հազարավոր մարդիկ են մահացել ամբողջ աշխարհում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում