2021 թվականի ընթացքում բացահայտվել է ապօրինի ծագում ունեցող 94 անշարժ, 23 շարժական գույք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ծանրաբեռնված և մեծ ծավալի աշխատանքներ է իրականացնում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը:

«2021 թվականի ընթացքում վարչության վարույթում գտնվել է 279 անձի վերաբերյալ ուսումնասիրություն: Տարվա ավարտին ավարտված են եղել 14 անձի վերաբերյալ ուսումնասիրություններ, որոնցով բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 94 անշարժ, 23 շարժական գույք, 27 միլիարդ դրամ գումար»,- ասաց Դավթյանը:

Գլխավոր դատախազի խոսքով` այս պահի դրությամբ դատարան է ներկայացվել 6 հայց, որոնցով ամբողջ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի դրամական արժեքը կազմում է 40 միլիարդ դրամ:

«Այս աշխատանքը մեծ դժվարությամբ է իրականացվում, նորամուծություն է մեր երկրի օրենսդրության մեջ, մեր պրակտիկայում, բայց դատախազության համապատասխան ստորաբաժանումը գործընկեր այլ իրավապահ մարմինների հետ միասին ջանք չեն խնայում, որպեսզի այդ բոլոր դժվարությունները օպերատիվ և արդյունավետ կերպով հաղթահարվեն»,- եզրափակեց Դավթյանը:

Հայերեն

Նկատելիորեն աճել է նախադպրոցական հաստատություններում ընդգրկված երեխաների թիվը. ԿԳՄՍ նախարար

«Շիրակ»-ն արձագանքել է Պրեմիեր լիգայի ձևաչափի փոփոխությունների վերաբերյալ ՀՖՖ-ի առաջարկին

Պատրաստ ենք ավելի ընդլայնել Երևանի և Թբիլիսիի միջև առկա ռազմավարական գործընկերությունը. Վրաստանի ԱԳ նախարար

ՖԱՖ-ը բողոքում է. երկրպագուները չեն կարողանում ձեռք բերել ֆուտզալի հավաքականի խաղի տոմսերը

Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունը մշտապես կրել է ռազմավարական բնույթ. Արարատ Միրզոյան

Համահայկական ձմեռային խաղերին կմասնակցի աշխարհի 19 պետության 77 քաղաքի ավելի քան 1300 պատվիրակ

2023 թվականին ՀՀ-ում գրանցվել է գիտական հրապարակումների պատմականորեն ամենամեծ ծավալը միջազգային հեղինակավոր պարբերականներում

Հայաստանի արագ շախմատի առաջնության չեմպիոնը Արամ Հակոբյանն է

Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում Հայաստանը հնարավոր է համարում անցման ընթացակարգերի պարզեցումը. Միրզոյան

ՀՀ պետգույքի կառավարման վարչության նախկին պետն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը