Միջազգային

Աֆղանստանի հյուսիսում հինգ մարդ Է զոհվել մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով

1 րոպեի ընթերցում

Աֆղանստանի հյուսիսում հինգ մարդ Է զոհվել մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 21-ին առնվազն հինգ մարդ Է զոհել, եւս 65-ը՝ վիրավորվել Մազարի Շարիֆ քաղաքի, մզկիթներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, քաղաք, որն Աֆղանստանի Բալխի նահանգի վարչական կենտրոնն Է:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Աֆղանստանի TOLO News հեռուստաալիքը՝ վկայակոչելով բժիշկներին: Ավելի վաղ Aamaj News գործակալությունը տեղեկացրել Է, որ միջադեպը տեղի Է ունեցել մզկիթի մերձակայքում, սակայն ավելի ուշ ստացվել են տվյալներ, որոնց համաձայն պայթյունը որոտացել Է հենց շենքում այն պահին, երբ ծխականները հավաքվել են ցերեկային աղոթքի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում