«Armed eHealth» բջջային հավելվածում քաղաքացին կարող է տեսնել նախկինում կատարած այցերը և ստուգել դրանց իսկությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Armed eHealth» բջջային հավելվածում ավելացվել է «Իմ այցերը» բաժինը, որտեղ մուտք գործելով, քաղաքացին կարող է տեսնել, թե պետպատվերի կամ սոցիալական փաթեթի շրջանակում ո՞ր բուժհաստատությունում, ե՞րբ և կոնկրետ ո՞ր բժշկի մոտ ինչպիսի՞ ծառայություն է ստացել, ինչպես նաև՝ պետության կամ ապահովագրական ընկերությունների կողմից դրա համար որքան է վճարվել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հնարավոր կլինի տեսնել նաև պետպատվերից և սոցիալական փաթեթից դուրս՝ քաղաքացու կողմից վճարված այցերը։

Տեղեկությունը հասանելի է լինելու բացառապես այցը կատարած և բուժծառայությունը ստացած անձին: Հավելված մուտք գործելիս անձն անցնելու է լրացուցիչ նույնականացում՝ արդեն դեմքի ճանաչողության միջոցով, որից հետո կթույլատրվի նրան մուտք գործել «Իմ այցերը» բաժին:

Այս գործընթացի նպատակներից մեկը բազաների ճշգրտումն է: Կարևոր է, որ անձն իր անվան տակ ունենա միայն ճշգրիտ տեղեկություն, քանի որ սխալ այցերի մասին տեղեկությունը կարող է հետագա առողջական խնդիրների դեպքում անձին բուժող բժշկի համար ապակողմնորոշիչ նշանակություն ունենալ:

Քաղաքացին հնարավորություն կունենա տեղեկանալ, թե ինչ այցեր է կատարել և ստուգել դրանց իսկությունը: Իրականությանը չհամապատասխանող դեպքեր հայտնաբերելու պարագայում օգտվողը կարող է խնդրի մասին հայտնել ՀՀ առողջապահության նախարարություն:

Հայերեն

Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ընդունել է Եվրախորհրդարանի Renew Europe քաղաքական խմբի նախագահին

Երևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են 3 300, մարզերի պարեկները՝ 16 008 խախտում

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի համոզմամբ՝ պետք է անել հնարավորը, որ ԼՂ վերադառնալ ցանկացողներն ազատ լինեն այդ հարցում

ԱՄՆ-ի որոշ շրջաններում տորնադոների և ջրհեղեղների հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել

Brent-ը մեկ բարելի դիմաց էժանացել է մինչև 63,68 դոլար

Եգիպտոսի, Հորդանանի և Ֆրանսիայի ղեկավարները կոչ են արել վերականգնել Գազայի հատվածի հունվարյան համաձայնագիրը

Ըմբիշ Արման Անդրեասյանը կպայքարի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը բանակցում է Ադրբեջանի հետ Բաքու գնալու համար. Մայքլ Օ՛Ֆլահերթին անդրադարձել է հայ գերիներին

Դոնալդ Թրամփը սպառնում է 50 տոկոս լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել չինական ապրանքների համար

ՀՀ-ն պատրաստ է ավարտին հասցնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման պատմական քայլը. ՀՀ ԱԺ փոխնախագահը՝ Միջխորհրդարանական միության վեհաժողովին