Քաղաքականություն

Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ընդունել է Եվրախորհրդարանի Renew Europe քաղաքական խմբի նախագահին

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ընդունել է Եվրախորհրդարանի Renew Europe քաղաքական խմբի նախագահին

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանն ապրիլի 7-ին դեսպանությունում ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Renew Europe քաղաքական խմբի նախագահ Վալերի Հայերին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղ գտած վերջին զարգացումների, Հայաստանի կառավարության կողմից տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը միտված գործադրվող ջանքերի, ինչպես նաև Հայաստանի և Եվրամիության միջև երկխոսության շրջանակներում Եվրախորհրդարանի կարևոր դերակատարության և Հայաստանի ու Ֆրանսիայի միջև առանձնահատուկ հարաբերությունների շուրջ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում