Միջազգային

Զելենսկին հերքել է Ռուսաստանից կարգավորման փաստաթղթի նախագիծ ստանալու Պեսկովի հայտարարությունը

1 րոպեի ընթերցում

Զելենսկին հերքել է Ռուսաստանից կարգավորման փաստաթղթի նախագիծ ստանալու Պեսկովի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան խաղաղ բանակցությունների շրջանակում Ռուսաստանից չի ստացել փաստաթղթերի փաթեթ: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին Զելենսկին հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար ՇԱռլ Միշելի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով լրագրողների հարցին:

«Ոչինչ չեմ լսել այդ մասին: Վստահաբար ոչինչ չեմ տեսել: Վստահ եմ՝ մեզ ոչինչ չեն փոխանցել: Ես խաղաղ ժամանակ ֆուտբոլ վատ չէի խաղում: Կանոնները հետևյալն են. անհրաժեշտ են երկու թիմ և մեկ գնդակ: Այստեղ, ինձ թվում է, որ նա՝ պարոն Պեսկովը, ինքն իր հետ է ֆուտբոլ խաղում: Նման բաների հետ խաղ չեն անում: Այս ամենին պետք է լրջորեն մոտենալ: Այդ իսկ պատճառով, երբ մեզ իսկապես գնդակը տան, մենք անպայման ցույց կտանք, թե ինչպես են հարվածում դարպասներին»,- հայտարարել է Զելենսկին:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ապրիլի 20-ին հայտարարել էր, որ Ռուսաստանը բանակցային գործընթացի շրջանակում Ուկրաինային է փոխանցել փաստաթղթի նախագիծ՝ հստակ ձևակերպումներով: Նա հայտարարել է, թե այս պահին «գնդակը Կիևի դաշտում է»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում