Միջազգային

Գուտերեշը Մոսկվա և Կիև այցելելու հարցով դիմել է Պուտինին և Զելենսկիին

1 րոպեի ընթերցում

Գուտերեշը Մոսկվա և Կիև այցելելու հարցով դիմել է Պուտինին և Զելենսկիին

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խնդրել է Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարներին ընդունել իրեն Մոսկվայում և Կիևում: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Սթեֆան Դյուժարիկը:

«Երեկ երեկոյան նամակները ներկայացվել են ՄԱԿ-ում Ռուսաստանի և Ուկրաինայի մշտական ներկայացուցչություններ: Այդ նամակներում գլխավոր քարտուղարը խնդրում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ընդունել իրեն Մոսկվայում, իսկ Վլադիմիր Զելենսկիին՝ ընդունել Կիևում»,- հայտնել է Դյուժարիկը:

Նա տեղեկացրել է, որ Գուտերեշը ցանկություն է հայտնել քննարկել Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված հրատապ քայլերը, ինչպես նաև խոսել մուլտիլատերալիզմի ապագայի մասին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում