Միջազգային

Ռուսաստանից Ճապոնիա ապրանքների ներմուծումն ավելացել է 68,5 տոկոսով

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանից Ճապոնիա ապրանքների ներմուծումն ավելացել է 68,5 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջեւ ապրանքաշրջանառությունը 2021 ֆինանսական տարում, որն ավարտվել Է 2022 թվականի մարտի 31-ին, զգալիորեն ավելացել Է մեկ տարի առաջվա ցուցանիշի համեմատությամբ: Մասնավորապես, ճապոնական ապրանքների արտահանումը ՌԴ ավելացել Է 37,4 տոկոսով, իսկ Ռուսաստանից ներմուծումն աճել Է 68,5 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Ճապոնիայի ֆինանսների նախարարության տվյալները:

Այսպես, Ճապոնիայից Ռուսաստան արտահանման ծավալը 2021 թվականի ապրիլից մինչեւ 2022 թվականի մարտ ամիսը ներառյալ կազմել Է 872,69 միլիարդ իեն (6,75 միլիարդ դոլար), իսկ ներմուծման ծավալը՝ 1,83 տրիլիոն իեն (14,15 միլիարդ դոլար): 2021 ֆինանսական տարում Ռուսաստանից ներմուծված ապրանքների թվում արձանագրվել Է հանքային վառելանյութի (86,2 տոկոսով), հումքի (78,9 տոկոսով), պարենամթերքի (59,7 տոկոսով) ծավալների առավել մեծ աճ:

Բացի այդ, անցած ֆինանսական տարում զգալիորեն աճել Է տարբեր մեքենայական սարքավորումների ներմուծման ծավալը: 2021 ֆինանսական տարում արտահանման ավելացում Է դիտվել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ քիմիկատները (աճը 29,2 տոկոսով), ընդհանուր նշանակության մեքենայական սարքավորումը (աճը՝ 48 տոկոսով) եւ տրանսպորտային սարքավորումը, ներառյալ ավտոմեքենաները եւ պահեստամասերը (աճը՝ 41,3 տոկոսով): Դրա հետ մեկտեղ, անցած ֆինանսական տարում Ճապոնիայից Ռուսաստան պարենամթերքի արտահանումն ընկել Է 33,3 տոկոսով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում