Միջազգային

Իսրայելը հաստատում է Պուտինի եւ Զելենսկիի հնարավոր հանդիպումը Երուսաղեմում ընդունելու պատրաստակամությունը

2 րոպեի ընթերցում

Իսրայելը հաստատում է Պուտինի եւ Զելենսկիի հնարավոր հանդիպումը Երուսաղեմում ընդունելու պատրաստակամությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը հավաստում Է պատրաստակամությունը Երուսաղեմում ընդունելու ՌԴ-ի եւ Ուկրաինայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկիի հնարավոր հանդիպումը: Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել Է Մոսկվայում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անշուշտ,- ասել Է դիվանագետը՝ պատասխանելով լրագրողի հարցին:- Բայց այնուամենայնիվ նրանք (Պուտինը եւ Զելենսկին) պետք Է ընդունեն համապատասխան որշում»: Նրա խսքով՝ Իսրայելը «մեծ պատիվ» կհամարեր Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների հնարավոր բանակցությունների անցկացումն իր տարածքում: «Հաճույքով կընդունենք հանդիպումը Երուսաղեմում»,- հավելել Է գործակալության զրուցակիցը:

ՌԴ-ի եւ Ուկրաինայի պատվիրակությունները կարող են հանդիպումներ անցկացնել Երուսաղեմում, ասել Է Իսրայելի դեսպանը: «Պատրաստ ենք նաեւ (ՌԴ-ի եւ Ուկրաինայի) պատվիրակություններին ընդունելու: Այն, ինչ արվեց Թուրքիայում, կարող Է արվել նաեւ մեզ մոտ»,- ասել Է դիվանագետը: ՌԴ-ի եւ Իսրայելի ղեկավարները շարունակում են կանոնավոր շփումները, հայտարարել Է դեսպանը: «Նրանք, իրոք, կանոնավոր շփման մեջ են»,- ասել Է դիվանագետը: «Երբ կլինի հաջորդ (շփումը), առայժմ չեմ կարող ստույգ ասել»,- հավելել Է նա: Դիվանագետի խոսքով՝ «ռազմական գործողությունները միշտ վատթարագույն տարբերակն են»:

«Միշտ ցավալի Է տեսնել, թե ինչպես են մարդիկ տառապում: Դա միշտ ցավալի Է: Լինեն նրանք Ուկրաինայի խաղաղ բնակիչներ, թե Դոնբասի խաղաղ բնակիչներ: Եթե ամեն ինչ կարելի Է լուծել այլ ճանապարհով, բանակցությունների միջոցով, ապա անհրաժեշտ Է լուծել այլ ճանապարհով»,- ամփոփել Է նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում