Տարածաշրջանային

Վրաստանի վարչապետը հայտարարել է հանրապետությունում պատերազմների կրկնության անթույլատրելիության մասին

1 րոպեի ընթերցում

Վրաստանի վարչապետը հայտարարել է հանրապետությունում պատերազմների կրկնության անթույլատրելիության մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ այն պատերազմները, որոնք եղել են հանրապետությունում, և դրանց կործանարար հետևանքները, չպետք է կրկնվեն։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը:

«Օգոստոսյան պատերազմը, 90-ականների պատերազմները, այդ թվում՝ քաղաքացիական պատերազմը, և դրանց ավերիչ հետևանքները երկրում չեն կրկնվի։ Մենք պատասխանատու կառավարություն ենք։ Ես առաջին հերթին պատասխանատու եմ անվտանգության և մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու խաղաղության համար»,-ասել է Ղարիբաշվիլին։

Վարչապետն ասել է, որ Վրաստանը չի նախատեսում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 1-ին Թբիլիսիից հետ է կանչել դեսպանին խորհրդակցությունների համար։ Ղարիբաշվիլիի հայտարարությունը քննադատության է ենթարկվել նաեւ վրացական ընդդիմության ներկայացուցիչների կողմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում