ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի Մշակույթի կենտրոնը անվանակոչվել է Շառլ Ազնավուրի անունով։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ԵՊՀ-ից։
«Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկանը, ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, Ֆրանսիայի Լիլի, Նանտի, Էքս-Մարսելի, ինչպես նաև Պյատիգորսկի համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, որոնք Հայաստան են եկել՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի շրջանակում ԵԼՀ ֆակուլտետի 30-ամյակին նվիրված «Խոսույթը գիտական համատեքստում» գիտաժողովին»,- ասվում է հաղորդագրության մեջ։