Պատժամիջոցներն ազդել են Եվրասիական տնտեսական միության երկրների վրա. ՌԴ ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի եւ Բելառուսի դեմ Արեւմուտքի կողմից սահմանված իր չափերով աննախադեպ պատժամիջոցներն ազդել են Եվրասիական տնտեսական միության երկրների վրա, «հնգյակը» աշխատում Է հետեւանքների համահարթման վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Ռուսաստանի ԱԳ նախարարության ԱՊՀ-ի երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը:

«Անպայմանորեն, վերջին ամիսներին Ռուսաստանի եւ Բելառուսի նկատմամբ Արեւմուտքի կողմից սահմանված իր չափերով աննախադեպ միակողմանի անօրինական սահմանափակիչ միջոցները չեն կարողացել չազդել ԵԱՏՄ-ի անդամ պետությունների վրա՝ նկատի ունենալով տնտեսությունների խորը փոխկապվածությունը միասնական շուկայի շրջանակներում»,-հայտարարել Է դիվանագետը:

«Հնգյակի» հիմնական ուշադրությունը հատկացվում Է արեւմտյան պատժամիջոցների բացասական հետեւանքների համահարթման միջոցներին, անհրաժեշտ ապրանքներով (ինչպես արդյունաբերական, այնպես Էլ գյուղատնտեսական) ԵԱՏՄ-ի շուկայի ապահովմանը: Այդ առումով առավել մեծ Էֆեկտն ունի ներմուծման փոխարինման քաղաքականությունը»,-ընդգծել Է Եվդոկիմովը: Արեւմտյան երկրները բազմաթիվ պատժամիջոցներ են սահմանել Ուկրաինայի պատճառով: Մի շարք ընկերություններ հայտարարել են ռուսական շուկայից հեռանալու եւ երկրում արտադրությունը փակելու մասին: Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը նշել Է, որ արեւմտյան ընկերությունները, որոնք հրաժարվում են աշխատել Ռուսաստանի հետ, դա արել են հսկայական ճնշման ներքո, բայց Ռուսաստանը կլուծի տնտեսության հետ կապված բոլոր խնդիրները, որոնք իր համար ստեղծում Է Արեւմուտքը:

Հայերեն Русский

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է

Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը

Հնդկաստանում մայրական առողջության ցուցանիշները հասել են պատմական առավելագույնին

Վարչապետն AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր