Միջազգային

Մարին Լը Պենը խոստացել է ընտրվելու դեպքում Ֆրանսիան դուրս բերել ՆԱՏՕ-ի միացյալ ռազմական հրամանատարությունից

1 րոպեի ընթերցում

Մարին Լը Պենը խոստացել է ընտրվելու դեպքում Ֆրանսիան դուրս բերել ՆԱՏՕ-ի միացյալ ռազմական հրամանատարությունից

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահի թեկնածու, Ազգային միավորման առաջնորդ ՄարինԼը Պենը հայտարարել է, որ ընտրություններում հաղթանակի դեպքում մտադիր է երկիրը դուրս բերել ՆԱՏՕ-ի միացյալ ռազմական հրամանատարությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա խոսել է Փարիզում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ես երբեք չեմ համակերպվի նրա հետ, որ մեր զորքերը ենթարկվեն ՆԱՏՕ-ի կամ եվրոպական հրամանատարությանը: Ֆրանսիան պետք է վերադառնա դաշինքում իր այն կարգավիճակին, որն ունեցել է 1966-2009 թվականներին»,- հայտարարել է ՄարինԼը Պենը:

Նա ընդգծել է, որ հաղթելու պարագայում մտադիր է Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո ՆԱՏՕ-ին առաջարկել Ռուսաստանի հետ ռազմավարական մերձեցում իրականացնել: Լը Պենը նշել է, որ ինքը շարունակելու է պաշտպանական զինամթերքի տրամադրումն Ուկրաինային, ինչպես նաև աջակցությունը հետախուզական հարցերում:

Խոսելով ԵՄ-ի մասին՝ թեկնածուն նշել է, որ մտադիր չէ Ֆրանսիան դուրս բերել կառույցից, այլ ցանկանում է Եվրամիությունը բարեփոխել ներսից:

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 24-ին: Լե Պենի մրցակիցը գործող նախագահ Էմանուել Մակրոնն է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում