Ղրղզա-տաջիկական սահմանին փոխհրաձգության հետեւանքով երկու քաղաքացի է վիրավորվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու քաղաքացի Է տուժել ղրղզա-տաջիկական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 13-ին «Ինտերֆաքս» գործակալությանը հաղորդել են Ղրղզստանի առողջապահության նախարարությունում:

Բժիշկների տվյալներով՝ տուժածներից մեկը գտնվում Է ստացիոնարում, վիճակը միջին ծանրության Է: Երկրորդ տուժածն առաջնային բժշկական օգնություն ստանալուց հետո բավարար վիճակում ուղարկվել Է ամբուլատոր բուժման:

Ապրիլի 12-ի երեկոյան Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը հաղորդել Էր ղրղզա-տաջիկական պետական սահմանին տեղի ունեցած երկու փոխհրաձգության մասին:

Նախնական տվյալներով՝ առաջին բախման ընթացքում Տաջիկստանի մեկ զինծառայող ստացել Է հրաձգային վիրավորում: Կրկնական փոխհրաձգության ժամանակ Ղրղզստանի զինծառայող Է վիրավորվել. նրա վիճակը գնահատվում Է որպես ծանր:

Բացի այդ, հաղորդվել Է ղրղզական գյուղից ականանետից գնդակոծության մասին: Ավելի ուշ Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը հաղորդել Է այն մասին, որ բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են լրացուցիչ ուժերի ու միջոցների՝ ղրղզա-տաջիկական սահմանի զինված միջադեպի վայրից մշտական տեղաբաշխման վայրեր հետքաշելու շուրջ:

Հայերեն Русский

Չինաստանը պատասխան պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան կազմակերպությունների դեմ

Եվրահանձնաժողովն Ուկրաինային 1,4 միլիարդ եվրո է հատկացնում ռուսական սառեցված ակտիվների հաշվին

Վայոց ձորի մարզի դատախազության կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 4 քրեական վարույթ

Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը

Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 17-ի

Ճապոնիայում տեղի է ունեցել ԱՄՆ ատոմային ռմբակոծության կորեացի զոհերի հիշատակին նվիրված արարողություն

Հութիները հայտարարել են Կարմիր ծովում սաուդյան լցանավի վրա գրոհի մասին

Գիտնականներն առաջարկել են կրկնակի կրճատել Երկիր մոլորակի բնակչությունը

ՊԵԿ-ը ներկայացրել է էլեկտրամոբիլների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը

SpaceX հրթիռի մի հատված, ամենայն հավանականությամբ, բախվել է Լուսնին