Հարավային Կորեայի իշխանությունները ՆԱՏՕ-ին վստահեցրել են, որ մահաբեր զենք չեն ուղարկելու Ուկրաինա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետության իշխանությունները ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, ծովակալ Ռոբ Բաուերի հետ հանդիպումների ընթացքում վերահաստատել են պաշտոնական դիրքորոշումը, որ Սեուլը մահաբեր սպառազինություն չի ուղարկի Ուկրաինա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Yonhap գործակալությունը, որը վկայակոչել է ՆԱՏՕ-ի ներկայացուցչին։

Ապրիլի 11-ին Սեուլում Բաուերը հանդիպել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Սո Ուկի և շտաբի պետերի կոմիտեի նախագահ Վոն Ին Չոլի հետ:

«Պաշտոնական դիրքորոշում է արտահայտվել, որ կմատակարարվեն միայն ոչ մահաբեր առարկաներ»,- մեկնաբանել է Բաուերը հարավկորեացի զինվորականների հետ հանդիպումը:

Հանդիպումներից հետո, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին՝ ռազմական օգնության խնդրանքով։

Ծովակալը հավելել է, որ երկրներն ազատ են ընտրելու, թե ինչպիսի օգնություն տրամադրել՝ մարդասիրական, մահաբեր զենք, թե ոչ մահաբեր ռազմական իրեր։ Միաժամանակ նա նշել է, որ ուկրաինական իրադարձությունները ՆԱՏՕ-ի ամբողջ օրակարգը չեն։

«Մենք կենտրոնացած չենք միայն Ուկրաինայի վրա, աշխարհն ավելի մեծ է, քան Ուկրաինան: Այո, սարսափելի բան է տեղի ունենում, մենք կշարունակենք ջանքեր գործադրել և օգնություն ցուցաբերել Ուկրաինային, բայց մենք այլ անելիքներ ունենք», - եզրափակել է Բաուերը:

Հայերեն Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres