Օդեսայում աշխատանքն է սկսել ՆԱՏՕ-ի խումբը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գաղտնի մոնիթորինգային խումբը, որի մեջ մտնում են ռումինական Nordstarsupport Group-ի աշխատակիցները, աշխատանքն Է սկսել Օդեսայում. խմբի խնդիրը Սեւ ծովում ռուսական նավերի հսկումն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հաղորդել Է Ռուսաստանի ուժային գերատեսչությունների մի աղբուր՝ վկայակոչելով ուկրաինական զորքերում իր ինֆորմատորներին:

«Օդեսայի արվարձաններից մեկում գործում Է ՆԱՏՕ-ի մոնիթորինգային խմբի գաղտնի բազան՝ սարքավորմամբ, որը թույլ Է տալիս Սեւ ծովի ջրատարածքի ցանկացած նավի ճշգրիտ կոորդինատների որոշում իրականացնել մինչեւ 200 կիլոմետր շառավղով:

Գլխավոր մասնագետները ռումինական Nordstarsupport Group-ի աշխատակիցներն են»,-պատմել Է գործակալության զրուցակիցը: Աղբյուրի խոսքով՝ խմբի նպատակն Է՝ թույլ չտալ ռուսական դեսանտ իջեցնել Օդեսայի մարզում եւ ռուսական ռազմանավերի գտնվելու վայրի նպատականշում իրականացնել ուկրաինական «Նեպտուն» հականավային հրթիռների նշանառության համար:

Ավելի վաղ, ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով, Օդեսայի շրջանում, Կրասնոսելկա բնակավայրի մերձակայքում, ոչնչանցվել Է օտարերկրյա վարձկանների հավաքի եւ պատրաստման կենտրոնը. բազային հարված Է հասցվել «Բաստիոն» գերճշգրիտ հրթիռներով:

Հայերեն Русский

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին

Մհեր Գրիգորյանը կարևորել է Համաշխարհային բանկի ներդրումը Հայաստանի զարգացման ծրագրերում

ՀՀ նախագահն Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

Ադրբեջանի նախագահն ու Մեծ Բրիտանիայի առևտրի նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու գործընկերներն ընդլայնում են երեխայակենտրոն ծառայությունների ցանցը Տավուշում և Սյունիքում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Իրանը մեծացրել է զենքի արտադրական հզորությունները

Հոկտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

Հայ աշակերտները աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայից վերադարձել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ

Քեմ Ղաֆարիանը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի պետական մրցանակի 2026 թվականի դափնեկիր