Միջազգային

Իրանի ԱԳՆ-ն կանչել Է Աֆղանստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին

2 րոպեի ընթերցում

Իրանի ԱԳՆ-ն կանչել Է Աֆղանստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում Աֆղանստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին ապրիլի 12-ին կանչել են Իրանի արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ): Ինչպես հաղորդել Է Fars գործակալությունը, նրան հայտարարվել Է վճռական բողոք եւ հայտարարվել Է Քաբուլում Իրանի դեսպանության հյուպատոսական բաժնի գործունեության դադարցեման մասին մինչեւ նոր կարգադրությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Քաբուլում Իրանի դեսպանատան եւ Հերաթում գլխավոր հյուպատոսարանի առջեւ տեղի են ունեցել հանրահավաքներ, դիվանագիտական ներկայացուցչությունների վրա նետել են քարեր: Իրանում Աֆղանստանի ժամանակավոր հավատարմատարին հիշեցրել են ընդունող կողմի կառավարության պատասխանատվության մասին օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգության ապապովման համար: Իրանի ԱԳՆ-ն Աֆղանստանին կոչ Է արել դատական հետապնդման ենթարկելու Իրանի դեսպանատան եւ գլխավոր հյուպատոսարանի վրա հարձակվողներին:

Ապրիլի 11-ին Հերաթի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել Իրանում աֆղան փախստականների եւ միգրանտների ճնշման դեմ: Ցույցին մասնակցել Է մի քանի հարյուր մարդ: Ապրիլի 7-ին Աֆղանստանի TOLO News հեռուստաալիքը տեղեկացրել Է, որ Իրանում աֆղան փախստականները գանգատվում են երկրում իրենց մնալու պայմանների վատթարացումից: Նրանցից շատերի մոտ բացակայում են փաստաթղթերը, ներառյալ այցագրերը: Նշվել Է, որ սոցիալական ցանցեցում տարծվում են տեսագրություններ, որոնք վկայում են, որ «աֆղան փախստականներն Իրանում ենթարկվում են հալածանքների եւ խոշտանգումների»: Իր հերթին Քաբուլում Իսլամական Հանրապետության դեսպանությունը հերքել Է այդ տվյալները՝ դրանք անվանելով անստույգ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում