Լե Պենը հանդես է եկել եվրոպական կառուցվածքի զարգացման կոչով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահի թեկնածու, ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարի Լե Պենը հայտարարել է, որ իր նպատակը երկրի՝ Եվրամիությունից դուրս գալը չէ:

«Ես չեմ ցանկանում դուրս գալ Եվրոպական միությունից: Դա իմ նպատակը չէ», ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին լրագրողներին ասել է Լե Պենը:

Նա ընդգծել է՝ ցանկանում է, որ եվրոպական կառուցվածքը զարգացում ապրի: «Արդեն մի քանի տարի է՝ խոսում եմ այդ մասին: Այդ մասին բարձրաձայնել եմ եվրոպական վերջին ընտրությունների շրջանում ևս: Մենք ձգտում ենք ազգերի եվրոպական դաշինք ստեղծել»,-նշել է Լե Պենը:

Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլն անցկացվել է ապրիլի 10-ին: Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության հրապարակած վերջնական արդյունքների համաձայն՝ գործող նախագահ Էմանուել Մակրոնի օգտին քվեարկել է ընտրողների 27, 84 տոկոսը, իսկ Լե Պենի օգտին՝ 23, 15 տոկոսը: Ընտրությունների հաջորդ փուլը կանցկացվի ապրիլի 24-ին:

Հայերեն Русский

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել

Ռուբեն Ռուբինյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր

Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել Բելառուսի տարածքում