«Գերմանական Բարեկամություն» ծրագիրը շարունակում է աջակցել Հայաստանի կրթօջախներին

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 10 ԱՊՐԻԼԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փանիկի միջնակարգ դպրոցում վերանորոգումից հետո շահագործման հանձնվեց հատուկ կարիքներով երեխաների հետ աշխատանքի համար նախատեսված դասարան: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության համար մատչելի միջավայրի և պայմանների ստեղծումը հնարավոր է դարձել «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության շնորհիվ՝ «Գերմանական Բարեկամություն» ծրագրի շրջանակներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ծրագրի ղեկավար Մկրտիչ Բաբայանը, ծրագրի շրջանակներում իրականացվել է դասարանի վերանորգում՝ տեղադրվել են նոր եվրոպատուհաններ և դուռ, իրականացվել են ներքին հարդարման աշխատանքներ: Ծրագրի շրջանակներում դասասենյակը նաև կահավորվել է՝ ձեռք է բերվել հարմարավետ կահույք, ավազաթերապիայի սեղան և դիտակտիկ նյութեր:

«Մեծ ուրախություն է, որ այս երեխաների կողքին ենք: Հիսուսն ինքն ասած. «Թողե՛ք մանուկները մեզ մոտ գան, քանի որ երկնքի արքայությունը նման է այս մանուկներին, քանի որ իրենց սիրտն անբիծ է ու անարատ: Մենք՝ որպես եկեղեցի և «Հայկական Կարիտաս», որոշեցինք, որ աջակից ու նեցուկ լինենք մեր այս երեխաներին, քանի որ եկեղեցու սոցիալական պարտականությունն է իր հոտին ու ժողովրդին աջակիցը լինելը»,- դասասենյակի բացման ժամանակ նշեց Կաթողիկե եկեղեցու առաջնորդական տեղապահ՝ Հայր Գառնիկ Ծայրագույն Վարդապետ Հովսեփյանը:

Կատարված աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով «Հայկական Կարիտաս»-ին՝ դպրոցի տնօրեն Արսեն Մամիկոնյանը ընդգծեց, որ կատարած աշխատանքը մեծ ներդրում է համայնքի համար: «Մենք էլ մեր հերթին ենք շնորհակալ՝ մեր աշխատանքն արդյունավետ ու նպատակաուղղված դարձնելու համար. սենյակն օրինակելի ու հարմարավետ է»,- նշեց ուսուցչի օգնական Մարգարիտա Բոյաջյանը:

«Գերմանական Բարեկամություն» ծրագրի շրջանակներում այս տարի փոխվել են նաև Արթիկի թիվ 4 մանկապարտեզի պատուհաններն ու պատուհանագոգերը, տեղադրվել են նոր դռներ:

Ծրագիրը կյանքի է կոչվել 2003 թվականին՝ Գերմանիայի Բոնն քաղաքի Կարդինալ Ֆրինգզի անվան գիմնազիայի ուսուցչական անձնակազմի, սաների և ծնողների նախաձեռնությամբ: Առ այսօր գիմնազիան պարբերաբար դրամահավաք է կազմակերպում, որպեսզի Հայաստանում դպրոցահասակ երեխաների կրթական պայմանները բարելավվեն և լուծվեն դպրոցների առաջնային խնդիրները: Ծրագիրը նաև սատարում է համայնքային կարողությունների ձևավորմանը` խթանելով համայնքային մասնակցությունը ծրագրի իրականացման բոլոր փուլերում: Համայնքները ծրագրերում իրենց մասնակցությունն են ունենում ապահովելով ներդրում`աշխատանքի, շինանյութի և գումարի տեսքով:

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն Русский

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres