Միջազգային

Քսենիա Սոբչակն Իսրայելի քաղաքացիություն է ստացել. Haaretz 

1 րոպեի ընթերցում

Քսենիա Սոբչակն Իսրայելի քաղաքացիություն է ստացել. Haaretz 

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս լրագրող, հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակը որդու հետ Իսրայելի քաղաքացիություն է ստացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է իսրայելական Haaretz պարբերականը՝ հղում անելով լավատեղյակ աղբյուրներին:

Պարբերականը նշել է, որ համաձայն իսրայելական օրենքի՝ Սոբչակն իրավունք ունի ստանալու քաղաքացիություն, քանի որ մայրական պապն ազգությամբ հրեա է: Սոբչակի որդին ևս ունի հրեական արմատներ՝ հայրական կողմից:

Ռուսական ԶԼՄ-ներն ավելի վաղ գրել էին, որ լրագրող Սոբչակը ռուս-ուկրաինական հակամարտության սրումից հետո հեռացել է երկրից: Ինքը՝ Սոբչակը հերքել էր լուրերը՝ հայտնելով, որ պարզապես որդու հետ մեկնել է Թուրքիա՝ հանգստի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում