Միջազգային

Մեծ Բրիտանիան Ուկրաինային 100 միլիոն ֆունտի սպառազինություն կմատակարարի

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան Ուկրաինային 100 միլիոն ֆունտի սպառազինություն կմատակարարի

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան Ուկրաինային 100 միլիոն ֆունտի սպառազինություն կմատակարարի, այդ թվում` Starstreak շարժական զենիթահրթիռային համալիրներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:

«Այսօր ես կարող եմ հայտարարել, որ Մեծ Բրիտանիան լրացուցիչ 100 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ բարձրորակ ռազմական տեխնիկա կուղարկի Ուկրաինայի զինված ուժերին, այդ թվում` ավելի շատ Starstreak զենիթային հրթիռներ, 300 հակատանկային հրթիռներ և բարձր ճշգրտության զինամթերք», - ասել է Ջոնսոնը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Նա հավելել է, որ Բրիտանիան Ուկրաինա կուղարկի նաև սաղավարտներ, գիշերային տեսանելիության սարքեր եւ զրահաբաճկոններ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում