Երևանում կտեղադրվի հայ-ռուսական բարեկամության հուշարձան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախատեսվում է այս տարի Երևանում կանգնեցնել հայ-ռուսական բարեկամության հուշարձան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարարի հետ ճեպազրույցի ընթացքում:

Լավրովը նախ հիշեցրեց, որ ապրիլի 3-ին լրացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, այս տարի լրանում է նաև համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի կնքման 25-ամյակը: «Սա նշանակալի տարեթիվ է՝ մեր դաշնակցության, ռազմավարական գործընկերության համար»,-ասաց Լավրովը:

Հոբելյանին նվիրված միջոցառումների աշխատանքները հետևողականորեն իրականացվում են: ՌԴ ԱԳ նախարարը ընդգծեց նաև Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի միջև առկա վստահելի, կանոնավոր քաղաքական երկխոսության մասին:

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հանդիպմանն ընդգծել են նաև տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի լավ, համալիր, արդյունավետ աշխատանքի մասին: Լավրովը նշեց՝ նախարարների մակարդակով, նաև խորհրդարանական մակարդակում ակտիվորեն զարգանում են կապերը: Այս ամսվա վերջին կկայանա միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ նիստը:

«Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առևտրային գործընկերը: Արտաքին առևտրում մեր մասնաբաժինը գերազանցում է 30 տոկոսը»,-ասաց ՌԴ ԱԳ նախարարը:

Անկումից հետո, որը գրանցվել էր կորոնավիրուսի պատճառով, հաջողվել է ապրանքաշրջանառությունը վերադարձնել կայուն աճի: Անցյալ տարի այն կազմել է ավելի քան 2 մլրդ 600 մլն դոլար:

Արտգործնախարարները պայմանավորվել են նաև խթանել գործարար շրջանակների ուղիղ կապերը: Ըստ Լավրովի՝ երկու երկրները կխորացնեն համագործակցությունը նաև մշակույթի, կրթության, զբոսաշրջության, սպորտի և այլ ոլորտներում:

«Ընթացիկ տարում պլանավորում ենք Երևանումտեղադրել հայ-ռուսական բարեկամության հուշարձան»,-ասաց ՌԴ ԱԳ նախարարը:

Օրակարգում են Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացում, իսկ Հայաստանում կանցկացվեն Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր: Ռուսաստանն աջակցում է նաև Հայաստանում ռուսական դպրոցների թվի ավելացմանը:

Հայերեն English Français Русский

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին