Վահագն Խաչատուրյանը Մայրության և գեղեցկության օրվա առթիվ հյուրընկալել է տարբեր բժշկական հաստատությունների մի խումբ կանանց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Մայրության և գեղեցկության օրվա առթիվ այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է հանրապետության տարբեր բժշկական հաստատությունների մի խումբ կանանց: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհավորելով տոնի առթիվ՝ նախագահ Վահագն Խաչատուրյանն ասել է.«Այսօր իսկապես յուրահատուկ օր է մեզ համար, քանի որ համընկել է մեր եկեղեցու ամենակարևոր տոներից մեկի հետ: Ներկայիս արագ փոփոխվող դարաշրջանում մեզ համար շատ կարևոր է, որ մենք մեր ավանդույթները, մեր սովորությունները չենք մոռանում, և այս գործում ձեր դերն ամենամեծն է: Դուք որպես ընտանիքի մայրեր այդ գործն անում եք լավագույնս և այդ ավանդույթները փոխանցում եք հետագա սերունդներին:

Դուք առանձնահատուկ նշանակություն և դեր ունեք մեր հայկական ընտանիքներում: Ի վերջո մենք միշտ ցանկանում ենք, որ ձեր ցանկությամբ որոշումներն ընդունվեն, որովհետև համոզված ենք, որ դրանք լավագույնն են, ուղղված են ընտանիքի ամրապնդմանը, երջանկությանը և երբևիցե չեն վնասի»:

Հանրապետության նախագահն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել կին բուժաշխատողներին՝ մասնավորապես նշելով.«Դուք այն բնագավառի ներկայացուցիչներն եք, որ մեզ առողջություն եք պարգևում: Հատկապես այս երկու տարվա ընթացքում՝ համավարակի, պատերազմի պայմաններում, դուք ահռելի մեծ ծանրաբեռնվածության աշխատանք եք կատարել: Մենք բոլորս ձեր հոգատարությունը զգացել ենք և մեծապես գնահատում ենք և՛ որպես Հայաստանի քաղաքացիներ, և՛ որպես պետություն»:

Ամփոփելով խոսքը նախագահ Խաչատուրյանը բոլորին մաղթել է աշխատանքային հաջողություններ, անձնական, ընտանեկան երջանկություն:«Կարծում եմ, որ մենք պետք է միշտ կարողանանք դժվարին իրավիճակները միասին հաղթահարենք: Դուք ապացուցել եք, որ մենք կարող ենք այդպես անել»:

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ