Մահացել է Վլադիմիր Ժիրինովսկին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահացել է Ռուսաստանի Պետական Դումայի պատգամավոր, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է Պետական Դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:

Վոլոդինն այդ մասին հայտնել է Պետդումայի պլենար նիստի ընթացքում: Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են քաղաքական գործչի հիշատակը, որից հետո նիստն ընդմիջվել է:

Հայերեն English Français Русский