Պաշտոնական

Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Չինաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

2 րոպեի ընթերցում

Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Չինաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանն ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի պարոն վարչապետ, Ձերդ գերազանցություն,

ՉԺՀ կառավարության և անձամբ իմ անունից հղում եմ սրտանց շնորհավորանքներս և լավագույն մաղթանքներս Ձեզ և ի դեմս Ձեզ՝ ՀՀ կառավարությանն ու ժողովրդին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, վերջին 30 տարիների ընթացքում չին-հայկական հարաբերություններում նկատվում է առողջ և կայուն զարգացման դինամիկա։ Երկու երկրների միջև անդադար խորանում է քաղաքական փոխվստահությունը, հիմնորեն առաջ է ընթանում գործնական համագործակցությունը տարբեր ոլորտներում, իսկ մշակութային և հումանիտար փոխանակումներն էլ ավելի սերտանում են։

Օգտվելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթից՝ հայտնում եմ պատրաստակամությունս Ձեզ հետ միասին ջանքեր գործադրել տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ, հարստացնել չին-հայկական բարեկամական հարաբերությունների օրակարգը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ աշխատանքային հաջողություններ և քաջառողջություն։ Մաղթում եմ Չինաստանին և Հայաստանին հավերժ բարեկամություն»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում